Մահացել է Comedy club-ի նախկին երգիծաբան Տաշ Սարգսյանի հայրը

10:55   24 հունվարի, 2019

Մահացել է ռուսաստանաբնակ հայ հայտնի հեռուստապրոդյուսեր, ՈւՀԱ-ի նախկին անդամ, Comedy club-ի նախկին երգիծաբան Տաշ Սարգսյանի հայրը։ Այս մասին Սարգսյանը հայտնել է իր միկրոբլոգում։

«Միայն հիմա է վրա հասնում տեղի ունեցածի գիտակցումը, դրա հետ մեկտեղ՝ բազմաթիվ ցավոտ «ինչուներ»։ Ինչո՞ւ Նոր տարուն այդքան կարճ խոսեցինք։ Ինչո՞ւ էինք վերջին շրջանում քիչ հանդիպում։ Ինչո՞ւ է առհասարակ ամեն բան այնպես։

Հեռացավ, ինչպես ապրում էր՝ ասպետի նման՝ առանց գլխացավանքի հարզատների համար, առանց ծանր տանջանքների ու երկարատեւ հրաժեշտի։ Միշտ կսիրեմ ու կհիշեմ։ Հաջողություն, Հայրի՛կ»,- գրել է Տաշ Սարգսյանը։





© NEWS.am STYLE