Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ գրկախառնությունը

11:57   24 հունվարի, 2019

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Դերասանն իր միկրոբլոգում նոր կադր է հրապարակել, որում կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ է։ Գեղեցիկ զույգը գրկախառնված է։ Դատելով Սարգիս Գրիգորյանի հրապարակումներից՝ նա ընտանիքի հետ հանգստի է մեկնել։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում անգլերեն լեզվով գրել է դերասանը։

Սարգիս Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում բավական ակտիվ է, իր հետեւորդներին մշտապես ուրախացնում է ջերմ, ընտանեկան, աշխատանքային լուսանկարներով, կամ էլ զվարճալի մեկնաբանություններով ու գրառումներով:

Ավելի վաղ Instagram-ի Stories հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանը դուստրերի հետ կադրեր էր տեղադրել։



© NEWS.am STYLE