Նուրմագոմեդովն ընդդեմ Միխայիլ Գալուստյանի. մարտիկը խոստացել է «ջարդել» հայ հումորիստի դեմքը

12:28   24 հունվարի, 2019

Շոումեն Միխայիլ Գալուստյանը հանգստանում է Թաիլանդում եւ որոշել է ժամանակն արդյունավետ օգտագործել. Գալուստյանը AKA Thailand ակումբում մարզվել է ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Սվիկի հետ։

«Ներիր, Խաբիբ Նուրմագոմեդով, բաց Միխայիլ Գալուստյանը գալիս է քո ետեւից։ Եվ նա եկել էր ինձ մոտ՝ պատրաստվելու համար»,- Instagram-ում գրել էր Սվիկը՝ դիմելով UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին։

Միայն թե Գալուստյանը պետք է զգուշանա, քանի որ Նուրմագոմեդովն արձագանքել է հրապարակմանը ու խոստացել «ջարդել Գալուստյանի դեմքը»՝ մեկնաբանությունում ավելացնելով ժպտացող սմայլիկ։

UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը 2018թ.-ին զբաղեցրել է UFC-ի՝ լավագույն մարտիկների պաշտոնական վարկանիշի երկրորդ, 2019թ․-ի հունվարին՝ երրորդ հորիզոնականը։



© NEWS.am STYLE