Հիշելով երիտասարդությունը. Նաոմի Քեմփբելը ցուցադրել է մերկ կուրծքը

15:03   24 հունվարի, 2019

Բրիտանացի հայտնի սուպերմոդել, 90-ականների սեքս-սիմվոլ Նաոմի Քեմփբելն իտալական Valentino ապրանքանիշի նորաձեւության տան ցուցադրության ընթացքում փայլել է գայթակղիչ կազմվածքով։ Մոդելը փակել է Փարիզում անցկացկվող բարձր նորաձեւության շաբաթի գարուն-ամառ 2019 ցուցադրությունը, հայտնում է Harper's Bazaar-ը։

48-ամյա սուպերմոդելը սեւ զգեստ է կրել՝ բոլորածալերով շրջազգեստով ու թափանցիկ վերնազգեստով։ Նաոմին կրծկալ չի կրել ու ցուցադրել է մերկ կուրծքը։

Սովորաբար ցուցադրության ընթացքում վերջինը ներկայացվում են սպիտակ կամ բաց գույնի հարսանեկան զգեստներ, սակայն Valentino-ի գործող ստեղծագործական տնօրեն Պյերպաոլո Պիչոլին որոշում է կայացրել վերջում ցուցադրել սեւ զգեստը։

Նախորդ տարվա դեկտեմբերի Նաոմի Քեմփբելը հայտնվել էր ուշադրության կենտրոնում. բրիտանացի սուպերմոդելը Instagram-ում առանց կեղծամի լուսանկար էր հրապարակել։ Մոդելը գրեթե զրկվել է մազերից։ Սակայն երկրպագուները գովել են նրան՝ թողնելով բազմաթիվ հաճոյախություններ ու նրան ազնիվ անվանելով։

Լուսանկարները՝ Getty 



© NEWS.am STYLE