Սովորիր սիրել բնական տեսքդ. հայտնի հայուհիներ, որոնք հաճախ ներկայանում են առանց դիմահարդարման (ֆոտո)

17:03   24 հունվարի, 2019

Մեզանից յուրաքանչյուրն էլ ունի թերություներ, որոնք make up-ի միջոցով կոծկելով՝ իրեն ավելի ինքնավստահ եւ գեղեցիկ է զգում: Դիմահարդարումը հաճախ այնքան մեծ տեղ է զբաղեցնում մեր՝ կանանց կյանքում, որ գալիս է մի պահ՝ դադարում ենք մեզ սիրել եւ ընկալել այնպիսին, ինչպիսին մեզ ստեղծել է բնությունը: Այդ պահերին նայում ենք հայելուն, եւ մեր բնական տեսքն այնքան թերություններով լի եւ անսովոր է թվում, որ միանգամից վերցնում ենք տոնային քսուքն ու դիմափոշին ու անցնում գործի՝ ծածկում մաշկի անհարթություններն ու կարմիր բծերը: Սակայն հաճախ մեր մաշկն էլ շնչելու եւ իրեն բնական տեսքով գեղեցիկ զգալու կարիք ունի: Ուղղակի պետք է ամեն առավոտ մոտենանք հայելուն, ժպտանք ու հասկանանք՝ որքան յուրահատուկ ենք բոլորս եւ տարբեր՝ հենց այն տեսքով, որով ծնվել ենք:

Հայտիները հաճախ լավ օրինակ են ծառայում այն կանանց համար, որոնք կոմպլեքսավորվում են տանից դուրս գալ առանց առատ դիմահարդարման: Նրանք էլ, ինչպես բոլորս, միգուցե, ունեն մաշկային փոքրիկ թերություններ, կամ որոշ անհարթություններ, բայց այս հայտնի հայուհիները չեն վախենում իրենց երկրպագուներին երբեմն ներկայանալ առանց դիմահարդարման:

Նշենք նրանցից 5-ին:

Սոֆի Մխեյան

Սիրուշո

Շուշաննա Թովմասյան

Լիա Զախարյան

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ հայտնիների Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE