Կարճ կիսաշրջազգեստ, երկարաճիտ կոշիկներ. Անժելա Սարգսյանի գրավիչ կերպարը

14:49   24 հունվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, հմայիչ լուսանկարներ է հրապարակել։

Դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, ցույց է տվել իր ոճային կերպարը։ Անժելա Սարգսյանը վանդակավոր շրջազգեստ է կրում, բաց գույնի վերնազգեստ եւ երկարաճիտ կոշիկներ։ Կադրերը մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անժելա Սարգսյանը դստեր՝ Եվայի հետ լուսանկար էր հրապարակել ու անգլերեն լեզվով շնորհավորել է դստեր ծննդյան օրը՝ գրելով․ «Այսօր ծնվել է իմ Եվան, ում անվերապահ սիրում եմ։ Աստված օրհնի քեզ, իմ գեղեցիկ, բարի եւ քնքուշ աղջիկ։ Ես հպարտանում եմ քեզնով»։



© NEWS.am STYLE