Քայլի Ջենները կոսմետիկայի նոր հավաքածուի թողարկման մասին հայտնել է «Չիկագո» մյուզիքլի ոճում

16:07   24 հունվարի, 2019

21-ամյա Քայլի Ջենները կոսմետիկայի նոր հավաքածու է թողարկել, որը նվիրված է սուրբ Վալենտինի օրվան։ Instgaram-ի էջում Ջենները հայտնել է հավաքածուի թողարկման մասին, որը ստացել է «Valentine» անվանումը։ Ռեալիթի շոուի աստղը կիսվել է մի քանի լուսանկարով, որոնցում 1920-ականների ոճով կարմիր մետաքսյա զգեստ է կրում։

Ամենայն հավանականությամբ երիտասարդ մայրիկը ոգեշնչվել է «Չիկագո» մյուզիքլում Ռենե Զելվեգերի հերոսուհու կերպարով։ Նա կարմիր շրթներկով է, աչքերն արտահայտիչ ընդգծված են։

«Չեմ համբերում ներկայացնելու համար նոր հավաքածուն, որը նվիրված է սիրահարների տոնին»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է Քայլին։

Նոր հավաքածուն գնելու հնարավորություն կ;ինի փետրվարի 1-ին։ Մինչ այդ Ջեններն ամենայն հավանականությամբ կշարունակի կիսվել ֆոտոշարքի լուսանկարներով։



© NEWS.am STYLE