Սկանդալային Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարները

23:49   24 հունվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, ով պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ու ցուցադրում կազմվածքը, ներկայացրել է իր նոր կերպարը։ Մորտոն փայլուն վերնազգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի: Կերպարը լրացրել են խոշոր ականջօղերը։

Instagram-ում հրապարակված լուսանկարներն ուղեկցվում են հետեւյալ մեկնաբանությամբ. «Տարեց զույգին, ովքեր միասին 60 տարի էին անցկացրել, հարցրին. «Ինչպե՞ս է ձեզ հաջողվել այդքան երկար ապրել միասին։ «Հասկանո՞ւմ եք՝ մենք ծնվել եւ մեծացել ենք ժամակներում, երբ կոտրված իրերը նորոգում էին եւ ոչ թե դեն նետում»»։

Հիշեցնենք՝ օրերս մոդելը հոլովակ էր հրապարակել, որի մեկնաբանություններում ռուսերեն լեզվով մեջբերում էր արել՝ նշելով, որ սիրահարված տղամարդիկ եւ կանայք իրենց երեխայի նման են պահում. «Դրանում եսասիրություն չկա, միայն կարեկցանք ու սեր։

Նա չի ցանկանում զայրացնել քեզ, նա պարզապես քեզ այնքան ուժեղ է սիրում, որ արթնանում է հոգու խորքում ապրող երեխան։ Աշխարհում քիչ երջանիկ մարդիկ կան, ովքեր կարողացել են ստանալ կնոջ իրական սերը։ Նայիր ու նրա բոլոր գործողություններում կտեսնես անմեղ ու մաքուր սեր։ Եսասիրությանը թույլ մի տուր խանգարել սիրուն»։



© NEWS.am STYLE