15:47 24 հունվարի, 2019Երգչուհի Սելին Դիոնը, ով վերջին շրջանում հանրությանն այնքան էլ հաճախ չի ներկայանում, երկրպագուներին վախեցրել է իր տեսքով։

Փարիզում բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացվել են նաեւ Giorgio Armani եւ Alexandre Vauthier ապրանքանիշերի ցուցադրությունը, եւ հյուրերի ցանկում է եղել նաեւ Սելին Դիոնը։ Միայն թե երգչուհին այնքան էլ լավ տեսք չի ունեցել։

Դիոնը երբեք ավելորդ քաշի խնդիր չի ունեցել, սակայն նրա կազմվածքն այժմ վախեցնում է ամենահավատարիմ երկրպագուներին։ Նույնիսկ սլացիկ կազմվածք ունեցող մոդելների ֆոնին Սելին Դիոնը հիվանդագին նիհար տեսք է ունեցել։ Սեւ զգեստը միայն ընդգծել է Դիոնի հյուծված մարմինը։

Երկրպագուները նույնիսկ անհանգստացել են, որ արտիստն առողջական խնդիր ունի։ Նրանց մի մասը, սակայն, պաշտպանել է Դիոնին՝ հայտարարելով, որ նա միշտ այդպիսի տեսք է ունեցել, իսկ հիվանդագին նիհարության պատրանքը ստեղծել է սեւ զգեստը։
Աղբյուրը՝ Woman
Լուսանկարները՝ Getty Images, US Magazine