«Լինում են պահեր, որ պարզապես ուզում ես ժամանակը կանգնեցնել…». Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ռոմանտիկ լուսանկարը

21:45   24 հունվարի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram-ում լուսանկար է տեղադրել սիրելիի՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը պարբերաբար համատեղ լուսանկարներ է հրապարակում։

Աննա Դովլաթյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել Դավիթ Աղաջանյանի հետ, որում զույգը ջերմ գրկախառնված է։ «Կյանքում լինում են պահեր, որ պարզապես ուզում ես ժամանակը կանգնեցնել…»,- մեկնաբանություններում գրել է Աննա Դովլաթյանը։

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը ոճային լուսանկար էր հրապարակել։ Նա կրում էր սպիտակ, կարճ զգեստ, որը համադրել է սեւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարը լրացնում էր սեւ գոտին։



© NEWS.am STYLE