Հյուսիսի արքան նախկինի նման չէ. Ջոն Սնոուն կտրուկ փոխել է իմիջը

18:13   24 հունվարի, 2019

Դերասան Քիթ Հարինգթոնը, ով «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուի կերպարը, կտրուկ փոխել է իմիջը՝ զարմացնելով երկրպագուներին։ Բոլորովին վերջերս նա հայտնել էր, որ իրեն ձանձրացրել են երկար մազերն եւ մորուքը։

Entertainment Weekly ամսագրի հետ զրույցում դերասանը խոստովանել էր, որ հոգնել է «Գահերի խաղից» ու ցանկանում է իրեն նոր դերերում փորձել։

«Ցանկանում եմ ստվերում լինել եւ վայելել հայտնի չլինելը, կտրել մազերս, ինձ ավելի քիչ ճանաչելի դարձել, բոլորովին նոր բաներ անել։ Մորուքից ազատվելն ավելի բարդ կլինի, քանի որ ինձ այն շատ է դուր գալիս։ Ինձ դուր են գալիս երկար մազերս ու մորուքս, սակայն դա հիշեցում կլինի։ Ես չեմ կարող անցնել հաջորդ դերին նույն կերպարում։ Այդ դերը հրաշալի էր, բայց ես պետք է ազատվեմ Ջոն Սնոուից»,- ասել էր Հարինգթոնը։

Կարծես թե, նա կատարում է խոսքերը։ Դերասանը մասնակցել է «Ինչպես ընտելացնել վիշապին 3» մուլտֆիլմի լոնդոնյան պրեմիերային առանց մորուքի, բայց բեղերով։ Այժմ դերասանը շատ նման է երիտասարդ Անտոնիո Բանդերասին «Լրտեսների երեխաները» ֆիլմից։ Հետաքրքիր է՝ ում կերպարով է ոգեշնչվել նա կերպարն ընտրելիս։  



© NEWS.am STYLE