Մեգան Մարքլը փորձում է թաքցնել մոտալուտ ծերության նշանները

20:18   24 հունվարի, 2019

Սասեքսի 37-ամյա դքսուհի Մեգան Մարքլը փորձում է թաքցնել սպիտակ մազերը, հայտնում է Mirror-ը՝ հղում անելով փորձագետների կարծիքին։

Նախորդ դարի Բելֆաստ ուղեւորության ընթացքում ականատեսները նկատել էին, որ Մեգանը սպիտակ մազեր ունի։ Մասնագետներն այժմ վստահ են, որ Մեգանը դրանք թաքցնելու համար ներկեր է օգտագործում՝ չնայած հղիության փաստին։

Որպեսզի հնարավորինս երկար ժամանակ մազերը չներկվեն, եւ սպիտակ մազերը նկատելի չլինեն, ոճաբաններն ապագա մայրիկի համար սանրվածք են ընտրում, որը լրացուցիչ ծավալ կհաղորդի մազերին, հավաքում են մազերը կամ թվացյալ անփութություն հաղորդում դրանց։

Մարդկանց, ովքեր ցանկանում են թաքցնել սպիտակ մազերը, խորհուրդ չեն տրվում ուղիղ սանրվածքներ, դասական կառե։ Հայտնի է, որ հղիներին խուհուրդ չի տրվում ներկել մազերը, քանի որ այն ամոնիակ է պարունակում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա։

Ավելի վաղ՝ 2019թ. հունվարին, Սասեքսի դքսուի Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել էր թագավորական դրես-կոդի կանոնները։ Cirque du Soleil նոր ծրագրի պրեմիերային Մեգանը կրում էր Roland Mouret ֆրանսիական ապրաքանիշի  փայլուն զգեստը, որի արժեքը կազմում է ավելի քան 5,5 հազար դոլար։ Կերպարը լրացնում էին  Stuart Weitzman սեւ կոշիկները, որոնք ցուցադրում էին մուգ կարմիր գույնով ներկված եղունգները, ինչն արգելված է թագավորական արարողակարգով։



© NEWS.am STYLE