Կենդանիների կաշվից պրինտ․ ի՞նչ են կրելու եվրոպական թրենդամոլներն այս գարուն

12:13   27 հունվարի, 2019

Արդեն հիմա եվրոպական թրենդամոլները կրում են այն, ինչ մենք փնտրելու ենք հագուստի խանութներում սպասվող գարնանը։

Հովազագույն աքսեսուարներն արդեն մի քանի տարի է, ինչ դուրս չեն գալիս աշխարհի պոդիումներից, իսկ դա նշանակում է, որ պայուսակներն ու ձեռնոցները դեռ մի քանի տարի կկրենք։

Վերը նշված պրինտով ակնոցները, գոտիները, հովանոցները, շարֆերն ու թաշկինակները մեզ որոշ ժամանակ կուրախացնեն, սակայն դրանց առաջացրած խնդիրները նույնպես շատ են, քանի որ հովազի պրինտով իրերն ու հագուստը միմյանց հետ դժվար է համադրվում։

Աքսեսուարների ընտրությունը բարդ գործ է, իսկ եթե խոսքը վերաբերում է վերոնշյալ պրինտին, ապա դա ավելի  է բարդացնում գործը։

Դժվար է գտնել այն սահմանը, որով ընտրված ոճը չդառնա անճաշակություն։  Այդ իսկ պատճառով հարկավոր է ուսումնասիրել համադրման մի քանի օրենք։

Հովազի պրինտը տանել չի կարողանում մրցակիցներին։ Հենց այդ պատճառով էլ, եթե դուք սիրում եք այս կտորը, ապա համադրման գործում զգույշ եղեք։ Աքսեսուարները հազվադեպ են լավ տեսք ունենում, ընտրեք միայն մեկ աքսեսուար, իսկ եթե երկուսը, ապա մեկը պետք է լինի աննկատ։



© NEWS.am STYLE