Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը գաղտնի ամուսնացե՞լ են

20:51   24 հունվարի, 2019

Համացանցում տեղեկատվություն է տարածվել Քայլի Ջենների եւ ռեփեր Թրեւիս Սքոթի ամուսնության մասին։ Քայլի Ջեններն այդ թեմայով քննարկումների նոր առիթ է տվել՝ սիրելիին անվանելով «ամուսին»։

21-ամյա Քայլի Ջենները եւ 26-ամյա ռեփեր Թրեւսի Սքոթը միասին են գրեթե երկու տարի։ Անցյալ տարի լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Սթորմին, սակայն զույգը մինչ այժմ չի օրինականացրել հարաբերությունները։

Լրատվամիջոցներում, սակայն, պարբերատար տեղեկություններ են տարածվում, որ Քայլին եւ Թրեւիսը շուտով ամուսնանալու են։ Քայլիի ձեռքին վերջերս մատանի էին նկատել, ինչից հետո երկրպագուները խոսում էին նշանադրության մասին։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կրտսեր քույրը նոր լուսանկար է հրապարակել՝ եւս մեկ անգամ առիթ տալով կարծելու, որ ամուսնացել է։ Ջենները, ով հիմնել է կոսմետիկայի արտադրության ապրանքանիշ եւ գլխավորում է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը, լուսանկարը մեկնաբանել է իսպաներենով։ Արտահայտությունը թարգմանաբար նշանակում է «ես կարոտում եմ ամուսնուս»։

Գրառումը բուռն քննարկումների առիթ է տվել։ Հետեւորդների մեծ մասը վստահ է՝ ռեփերն եւ մոդելն արդեն իսկ գաղտնի ամուսնացել են։

Աղբյուրը՝ Woman

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE