Երկրպագուները ցնցված են. Ջորջ եւ Ամալ Քլունիներն ամուսնալուծվո՞ւմ են

11:02   25 հունվարի, 2019

Օրերս Ջորջ եւ Ամալ Քլունիների երկրպագուները ցնցվել են՝ իմանալով, որ նրանց սիրելի զույգը որոշել է ամուսնալուծվել։ Radar Online-ի հաղորդմամբ՝ դերասանի կինը երեխաների հետ հեռացել է իտալական Սարդինիա կղզում գտնվող իրենց բնակարան։

Զույգի ներկայացուցիչներն օպերատիվորեն մեկնաբանել են բաժանության մասին լուրը։ Քլունիի մենեջերի խոսքով՝ աստղային զույգի մոտ ամեն ինչ կարգին է, եւ նրանք չեն մտածում ամուսնալուծության մասին։

«Դա կեղծ տեղեկատվություն է։ Հարկավոր չէ հավատալ բամբասանքներին»,- հայտարարել է դերասանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Ամալ եւ Ջորջ Քլուինենրն ամունացել են 2014թ.-ին Վենետիկում։ Նրանք առաջին անգամ ծնողներ են դարձել մեկ տարի առաջ։ Զույգը դաստիարակում է երկվորյակ երեխաներին՝ որդուն՝ Ալեքսանդրին եւ դստերը՝ Էլլային։

Աղբյուրը՝ Grazia

Լուսանկարները՝ AFP, Legion-Media, EastNews



© NEWS.am STYLE