Քսենիա Սոբչակի ամուսինը հրաժարվել է կրկին ծեծի ենթարկել կնոջ սիրեկանին

12:09   25 հունվարի, 2019

Քսենիա Սոբչակի կողմից «Աննա Կարենինայի» ժամանակակից պատմությունը շարունակվում է. նրա օրինական ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, ով օրերս ծեծի էր ենթարկել Սոբչակի ենթադրյալ սիրեկան Կոնստանտին Բոգոմոլովին․ հետեւորդներին խնդրել է իրն չհայտնել՝ որտեղ եւ ինչ է անում իր կինը։ Անանուն աղբյուրի տեղեկացմամբ՝ Քսենի Սոբչակին կրկին նկատել են Բոգոմոլովի ընկերակցությամբ։

Բացի այդ՝ արտիստն իր Instagram-ոմ կոչ է արել Սոբչակին տեղյակ չպահել, թե իրեն  նկատեն այլ կնոջ հետ։

«Վերջ տվեք։ Առաջին՝ ես կանչով չեմ աշխատում։ Երկրորդ՝ երկորդ անգամ նման աղմուկ չեմ հանդուրժի։ Երրորդ՝ այդ թեման վերջնականապես փակել եմ։ Եվ եթե երբեւէ ինչ-որ տեղ ինձ տեսնեք ինչ-որ մեկի հետ, Քսյուշային մի գրեք։ Ուշ է։ Զզբաղվեք ձեզանով։ Վերջ։ Բոլորին շնորհակալություն, բոլորին ազատություն»,- գրել է Վիտորգանը։

Ավելի վաղ Վիտորգանը մոսկովյան ռեստորաններից մեկի մոտակայքում ծեծի էր ենթարկել Բոգոմոլովին եւ կոտրել նրա քիթը։ Դերասանը սրճարան էր եկել, երբ իմացել էր, որ Սոբչակն այնտեղ ռեժիսորի հետ է։



© NEWS.am STYLE