Դիտա ֆոն Թիզը թափանցիկ զգեստով ցուցադրել է կուրծքն ու ոտքերը

11:39   25 հունվարի, 2019

46-ամյա Դիտա ֆոն Թիզը մասնակցել է Փարիզում նորաձեւության շաբաթի շրջանակներում  Jean Paul Gaultier- ի ցուցադրությանը։ Ամերիկացի աստղը ցուցադրել է սեքսուալ թափանցիկ զգեստ,  որը ներառված է գարուն-ամառ հավաքածուում։

Ժան Պոլ Գոտյեն հյուրերի համար վառ շոու էր կազմակերպել, որի ընթացքում փայլել է նաեւ Դիտա ֆոն Թիզը։ Մերլին Մենսոնի նախկին կինը երկար զգեստ է կրել, որը կարված էր թափանցիկ կտորից։ 

Ռետրո սճի սիրահար Դիտա ֆոն Թիզը պոդիում է բարձրացել առանց կրծկալի՝ ցուցադրելով կուրծքն ու սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջացնում էին բարձր սանրվածքն ու վառ շրթներկը։ Փարիզում անցկացված ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ GettyImages 



© NEWS.am STYLE