10:41 25 հունվարի, 2019ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել կանադացի երգահան, պրոդյուսեր Դեւիդ Ֆոսթերի հետ։
Սոնա Հովհաննիսյանը համատեղ լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում, որտեղ կատարված նշման համաձայն՝ կադրն արվել է Կալիֆոռնիայում։ Հաղորդավարուհին նշել է, որ ստեղծագործող մարդկանց հետ աշխատանքի ամենասիրելի հատվածն այն է, որ մշտապես ոգեշնչվում ես նորը փորձել։
.jpg)
Սոնա Հովհաննիսյանը գրել է, որ Դեւիդ Ֆոսթերը հեղինակել է մեր ժամանակների մի քանի մեծագույն հիթեր՝ Ուիթնի Հյուսթոն՝ «I will always love you», Մադոննա՝ «You’ll See», ավելի քան 20 տարի աշխատել է Անդրեա Բոչելիի հետ, 16 անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել եւ 47 անգամ նոմինացվել մրցանակաբաշխությանը։
Ֆոսթերը հեղինակել է նաեւ Earth Wind & Fire խմբի հայտնի հիթեր, ինչպիսիք են «September», «Written in the stone», «After the love has gone» եւ այլն։