Էմմին Նադեժդա Սարգսյանի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

14:57   25 հունվարի, 2019

Երգչուհի Էմմին համատեղ լուսանկար է հրապարակել մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հետ։

Հայ էստրադայի գույներից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, կյանքի գեռացավ 63 տարեկան հասակում ծանր հիվանդության պատճառով։ 

Այսօր Էմմին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, մայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Երգչուհին կադրը չի մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էմմին արխիվային լուսանկար էր հրապարակել ծնողների հետ և հուզիչ գրառում արել։ Էմմին շնորհակալություն էր հայտնել ծնողներին, որ սովորեցրել են ընդունել կյանքն իր լավ եւ վատ կողմերով։

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց։ Այսօր, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ են, ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ միայն հոգեպես։ Երբեւիցե չեմ դադարի ասել ծնողներիս շնորհակալություն, որ ինձ կյանք են տվել։

Շնորհակալ եմ, որ սովորեցրել եք ընդունել կյանքն իր լավ եւ վատ կողմերով։ Ապրել եւ չփոխվել։ Ինձ կյանք տվածների կենացը, ինձ կյանք տվողների կենացը։ Բոլորիդ կենացը»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE