Մարինկա Խաչատրյանի ու սիրելիի ռոմանտիկ լուսանկարը

15:55   25 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, սիրելիի հետ լուսանկար է տեղադրել։

Համատեղ լուսանկարը հրապարակվել է դերասանուհու Instagram-ի էջում։ Մարիկա Խաչատրյանը սեւ երեկոյան զգեստ է կրում, նուրբ դիմահարդարմամբ է։ «Իմ աշխարհ»,- մեկնաբանություններում գրել է Մարինկա Խաչատրյանը։

Դերասանուհին ավելի վաղ ամանորյա ֆոտոշարք էր տեղադրել սիրելիի հետ, որը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Քիչ է մնացել… Ամանորը հրաշալի տոն է կապված գալիք տարվա լավագույն հույսերի եւ ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության...

Շնորհակալ եմ իմ սիրուն՝ ինձ նվիրած անմոռանալի պահերի եւ անսահման երջանկության համար: Ցանկանում եմ, որ 2019 թվականը նոր ձեռքբերումների եւ երջանկության տարի լինի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...»։



© NEWS.am STYLE