Մոսկովյան թանգարանում տեղի կունենա «Կիլիկիա» ֆիլմի դիտումը

16:46   25 հունվարի, 2019

Մոսկվայում գտնվող «Տապան» հայկական թանգարանում տեղի կունենա «Կիլիկիա. երազանքի ստեղծում» ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման հատուկ հյուրը կլինի հետազոտող, պատմաբան, ծովագնաց, հայկական նավաշինության պատմության վերաբերյալ գիտական հրապարակումների հեղինակ, ծովային հետազոտություններ ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի կապիտան Կարեն Բալայանը։

Ֆիլմը կպատմի Եվրոպայի շուրջ հին երթուղիներով արշավի մասին, հայտնում է թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«ԱՅԱՍ» Ծովային Հետազոտությունների Ակումբը 2001թ.-ին կառուցել է 13-րդ դարի Կիլիկիայի առեւտրային նավի կրկնօրինակը, որով 2004-2006թթ. էքսպերիմենտ է անցկացվել։ Նավը, որը վերականգնվել է ըստ միջնադարյան ձեռագրերի և մանրանկարների, անցել է Եվրոպայի շուրջ հին առեւտրային երթուղիներով։ Այդ ընթացքում հայկական դրոշով նավարկող  նավը եղել է Եվրոպայի ու Ասիայի 25 երկրների 63 նավահանգիստներում։



© NEWS.am STYLE