Ջասթին Թիմբերլեյքի կինը զղջացել է սեքսուալ տեսք ունենալու համար

20:16   25 հունվարի, 2019

Հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի կինը՝ հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Բիլը, InStyle ամսագրի հետ զրույցում ասել է, որ զղջում է իր ջանքերի համար՝ սեքսուալ տեսք ունենալ կարմիր գորգով անցնելիս։

«Ավելի լավ կլիներ, եթե ես էքսպերիմենտներ անեի տարբեր ձեւերի հետ եւ չփորձեի մտշաօես սեքսուալ հագնվել։ Հնարավոր է՝ պետք չէր ամբողջ ընթացքում ցուցադրել մարմինը։ Դա բոլոր երիտասարդ աղջիկների խնդիրն է, բայց ես հիմա ամեն բան այլ կերպ կանեի»,- ասել է նա։

Ջեսիկան անեւ պատմել է, որ երիտասարդության տարիներին «տղայական» կերպար է ընտրել, սակայն 20 տարեկանում վերանայել կերպարն ու ավելի կանացի դարձել։

Առաջին ամենաթանկ գնման մասին հարցին ի պատասպան Բիլն անվանել է Marc Jacobs-ի կաշվե պայուսակը։



© NEWS.am STYLE