«Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու». Էդգար Իգիթյան

19:01   25 հունվարի, 2019

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը լուսանկարներ է հրապարակել իր հարսանյաց արարողությունից։ Դերասանն ու նրա կինը՝ Լուսինե Չոբանյանը, հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։

«Չկա մի մարդ, ում համար կարեւոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ եւ կհասկանա թախիծդ:  

Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե ինքդ քեզ, թե ողջ աշխարհը»,- հրապարակված լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է դերասանը։

Ավելի վաղ դերասանն իր Instagram-ի էջում մի քանի լուսանկար էր տեղադրել կնոջ հետ։ Դրանք եւս արվել էին զույգի ամուսնության օրը։ «Եթե գա մի օր, որ իմ սրտում չմնա տեղ քեզ համար`դա կլինի ամենասև օրը իմ կյանքում...»,- մեկնաբանություններում գրել էր Էդգար Իգիթյանը։



© NEWS.am STYLE