«Մենք ունեցել ենք չափից շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա…». Հասմիկ Խոջյանի գրավիչ կերպարը

22:41   25 հունվարի, 2019

«Էլենի օրագրից» սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում ծաղկավոր զգեստ է կրում։ Դերասանուհին մեջբերել է Էրիխ Մարիա Ռեմարկի խոսքերն ու կոչ արել գրեք սիրելի գրքերից ամենատպավորիչ մտքերը։

«Մարդը պիտի անցնի շատ դռների միջով, մինչև որ վերադառնա ինքն իր մոտ և այնտեղ, որտեղ մնալու է: Եվ դռները չեն կարող բաց մնալ: Հետդարձի ճանապարհ երբեք չկա: Եվ ով էլ փակած լինի դրանք՝ ինքդ, կամ մեկ ուրիշը, կամ եթե ուժգին քամուց դրանք աղմուկով փակած լինեն, հետդարձի ճանապարհ երբեք չկա, որքան էլ ուժգին դու ցանկանաս, և եթե նույնիսկ դռները վերստին բացվեն, միեւնույն է, վերադարձ չկա եւ, անկեղծ ասած, հոգու խորքում էլ այդ բանը բոլորովին չեմ ուզում…

Մենք ունեցել ենք չափից շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա…»,- ասված է մեջբերման մեջ։



© NEWS.am STYLE