Veni Vidi Vino. WSET London գինու դպրոցն եւ Արունաս Սթարկուսը՝ Երեւանում

17:33   29 հունվարի, 2019

Չես վիճի մտքի հետ, որ ճշմարտությունը գինու մեջ է։ Դրանում կօգնեն համոզվել WSET London բրիտանական գինու դպրոցը եւ ուսուցիչ Արունաս Սթարկուսը, ով իր ուսանողներին սովորեցում է բացահայտել գինու գաղտնիքները։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սթարկուսը պատմել է՝ ինչով է յուրօրինակ այս միջոցառումը, որը Հայաստանում կազմակերպվել է VINO&VINO (www.vinovino.am) ընկերության կողմից, այն մասին, որ «WSET-ն ամբողջ աշխարհում գինու լեզվով շփվելու հնարավորություն է տալիս»…

Իսկ ո՞վ է պարոն Արունաս Սթարկուսը։ Մի քանի խոսք նրա մասին։ Սոմելյեների լիտվական ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ 2007-2016թթ., ASI (Սոմելյեների միջազգային ասոցիացիա) կրթական կոմիտեի անդամ, լոնդոնյան WSET գինու դպրոցի շրջանավարտ, WSET II level ծրագրի ռուսերեն լեզվի եւ WSET III level ծրագրի անգլերեն լեզվի պաշտոնական պրովայդեր, սոմելյեների լիտվական դպրոցի եւ Vino&Vino Wine School-ի կրթական ծրագրերի տնօրեն եւ դասախոս, լոնդոնյան the Institute of Masters of Wine-ի ուսանող։

Եվ վերջապես «Vyno zurnalas» ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր։ Ընդ որում, սա ամենը չէ։ Արունաս Սթարկուսը Լիտվայում «Wine in Moderation» ծրագրի ազգային համակարգողն է, ինչպես նաեւ «Vyno Dienos» լիտվական գինու ցուցադրության կազմակերպիչ, Լիտվայում «Vyno Klubas» գինիների վաճառքով եւ դիստրիբյուտով զբաղվող ընկերության սեփականատեր։



© NEWS.am STYLE