Համացանցում հայտնվել են Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմի կադրերը

17:13   26 հունվարի, 2019

Քվենտին Տարանտինոյի նոր՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի կադրերը հայտնվել են համացանցում։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։

Կադրերում երեւում են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը եւ Մարգո Ռոբբինը։

Այս ֆիլմը ռեժիսորի թվով իններոդը աշխատանքը կլինի։ Այն առաջին անգամ կցուցադրվի 2019թ․-ի հունիսի 26-ին։ Տասներորդ ֆիլմից հետո Տարանտինոն մտադիր է ավարտել կինոկարիերան։



© NEWS.am STYLE