10:37 26 հունվարի, 2019Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
.jpg)
Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է վառ դիմահարդարմամբ, շքեղ, մարմնագույն անսամբլով, որն ունի քարերով պատված գոտի։
.jpg)
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամն իր Instagram-ում կրկին գայթակղիչ լուսանկար էր տեղադրել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել էր սեւ, ուսը բաց վերնազգեստով, ինչպես նաեւ նույն գույնի տաբատով։