Ռեփեր The Game-ը պատմել է Քիմ Քարդաշյանի հետ սեռական հարաբերությունների մասին եւ ներողություն խնդրել Քանյե Ուեսթից

10:16   26 հունվարի, 2019

39-ամյա հիփ-հոփ կատարող Ջեյզիոն Թեյլորը, նույն ինքը՝ ռեփեր The Game-ը երկրպագուների դատին նոր ստեղծագործություն է ներկայացրել, որում խոսել է Քիմ Քարդաշյանի հետ սեռական հարաբերությունների մասին։ Ռեփերն աշխարհին հայտնել է, որ քնել է ռեալիթի շոուի աստղի հետ եւ հարկ է համարել ներողություն խնդրել նրա ամուսնուց՝ Քանյե Ուեսթից։

Քիմի եւ Քանյեի երկրպագուները հիշում են, որ սա առաջին անգամը չէ, որ ռեփերը փորձում է նման լուրեր տարածել։ 2016թ․-ին նա հայտարարել էր, որ աստղային ընտանիքի երեք ներկայացուցիչների հետ ինտիմ կապ է ունեցել՝ Քիմի, Քլոեի եւ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ։

2018թ․-ին The Game-ը հրապարակային հայտարարել էր, որ Քիմը կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահը եւ խորհուրդ է տվել բաց չթողնել այդ հնարավորությունը։

Ռեփերի աղմկոտ հայտարարության վերաբերյալ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։

Աղբյուրը՝ People

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE