Խորը դեկոլտեով ատլասե զգեստ․ Սկանդալային Շպռոտի հրապուրիչ կերպարը

14:34   26 հունվարի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

View this post on Instagram

A post shared by Shprotofficial (@shprotofficial) on

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում, նոր հոլովակ է հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է  սեւ գույնի, խորը դեկոլտեով ժանյակավոր զգեստով։ Հրապարակմանը կից վառ դիմահարդարմամբ Շպռոտը գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր  Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր տեղեկություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր  օձի կաշվից պրինտով, խորը դեկոլտեով զգեստով։



© NEWS.am STYLE