Միշել Լեգրանի TOP 5 ամենահայտնի ստեղծագործությունները

15:05   26 հունվարի, 2019

Երաժշտական աշխարհն այսօր կորցրեց եւս մեկ լեգենդար ու անվանի ներկայացուցչի: 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսիացի հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ Միշել Լեգրանը, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրել է նվաճել ոչ միայն հեղինակավոր մրցանակաբաշխությունների բոլոր պատվաբեր մրցանակները, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկրպագուների սերն ու հարգանքը:

Միշել Լեգրանը մեծ տեղ է զբաղեցնում նաեւ մեզ՝ հայերիս համար: Ժառանգելով մոր կողմից հայկական արմատներ՝ լեգենդար երաժիշտը միշտ մոտ է եղել հայրենիքին, եթե ոչ տարածությամբ, ապա պապի պատմած պատմություններով՝ գյուղի, ընտանիքի եւ հայաստանյան կյանքի մասին:

Լեգրանն առաջին անգամ Հայաստանում եղել է 2004 թ-ին, իսկ նրա վերջին այցը 2017-ին էր: Լեգրանին հայրենիքում ուղեկցում էր գեղեցկուհի Օռնելա Մուտին, որի հետ միասին նրանք մասնակցեցին Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումներին:

Այո, երաժշտական աշխարհը կորցրեց Լեգրանին, բայց նրա ստեղծագործությունները հոգուց ծնված գործեր են, որոնք ապրելու են հավետ…

Դրանցից մի քանիսն առաջարկում ենք վերհիշել եւ վայելել այս պահին:



© NEWS.am STYLE