«Մարդ կսիրի նրան, ում ընտրել է սիրտը, քանի որ սրտին չես հրամայի»․ Եվա Բաղդասարյանի գրավիչ լուսանկարը

19:36   26 հունվարի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր, գրավիչ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է արտահայտիչ աչքերով դիմահարդարմամբ, սեւ հանդերձանքով, իսկ լուսանկարին կից կատարել է հետեւյալ ռուսալեզու գրառումը․«Ինչքան էլ մարդուն համոզես հակառակը, միեւնույն է նա կսիրի նրան, ում ընտրել է սիրտը, քանի որ սիտին չես հրամայի»։

Նշենք, որ ավելի վաղ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր տեղադրել, որում սեւ հագուստ էր կրում, նուրբ դիմահարդարված էր։  «Մարդիկ, ում հատկապես անհանգստացնում են կրքերը, ամենաշատն են կարողանում վայելել կյանքը»,-  հրապարակման մեկնաբանություններում գրել էր Եվա Բաղդասարյանը։



© NEWS.am STYLE