22:47 26 հունվարի, 2019Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասին իր երկրպագու-հետեւորդներն արդեն բազմիցս հասցրել են տեսնել զանազան բիկինիներով, իսկ այս անգամ համարձակ երգչուհին ներկայացել է դասական հանդերձանքով, որը շեշտել է նրա յուրահատուկ ոճը:
.jpg)
Այսօր երգչուհին իր Instagram-ում քնքուշ լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է երջանիկ լինելու տարբերակների մասին։ Նա մեջբերել է Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը՝ գրելով․ «Երջանիկ լինելու համար նպատակի հետ կապված եղեք, այլ ոչ թե մարդկանց եւ իրերին»։ Ես փոքր-ինչ կփոխեի․ «Որպեսզի դժբախտ չլինեք, կապված եղեք նպատակին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին, իսկ յուրաքանչյուրի երջանկության պատճառներն անձնական են»։
Այնուհետեւ Եվան իր հետեւորդներին հարցրել է, թե որ տարբերակն է համապատասխանում իրենց։

Ավելի վաղ միկրոբլոգի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգչուհին նոր լուսակարներ է տեղադրել։ Եվա Ռիվասը կարմիր շրթներկով է եւ լայն լանջաբացվածք ունեցող շապիկով։