Երջանիկ ու յուրօրինակ. աստղեր, ովքեր հրաժարվել են սպիտակ հարսանյաց զգեստից

18:31   28 հունվարի, 2019

2018թ.-ը հագեցած էր աստղային հարսանյաց արարողություններով, սակայն ոչ բոլորն էին սպիտակ զգեստ կրում։ NEWS.am Style-ն առանձնացրել է աստղերին, ովքեր շեղվել են ընդունված կանոնից։

Մայլի Սայրուս

Երգչուհին սիրելիի՝ Լիամ Հեմսվորթի հետ ամուսնացել է անցած տարվա դեկտեմբերին։ Զույգը նախընտրել էր ամուսնանալ գաղտնի՝ մտերիմների շրջապատում։ 

Սայրուսն, ում հաճախ կարելի է նկատել անկեղծ ու էպատաժային զգեստներով, հարսանյաց արարողությանը զուսպ տեսք ուներ։ Նա կրում էր բաց ուսերով սպիտակ ատլասյա զգեստ։

Մալին Ակերման

Դերասանուհու հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել լողափին, եւ ընտրվել էր զգեստ, որն ամբողջությամբ համապատասխանում էր այդ միջավայրին։

Մալին Ակերմանը բաց վարդագույն զգեստ էր կրում՝ առանց աքսեսուարների եւ կոշիկի։

Էմիլի Ռատակովսկի

Ամենաարտասովոր հարսանյաց զգեստն ընտրել էր մոդել Էմիլի Ռատակովսկին։ Մոդելն ամբողջությամբ հրաժարվել է հարսանյաց զգեստի կոնցեպցիայից։

Ռատակովսկին Zara ապրանքանիշի կոստյում էր կրում եւ սեւ գլխարկ։

Մենդի Մուր

Դերասանուհին եւս հրաժարվել է սպիտակ զգեստից։ Նրա հարսանյաց զգեստը բաց վարդագույն էր։

Դերասանուհին իսկապես  հրաշալի տեսք ուներ։

Լուսանկարները՝ Instagram, Vogue, Getty Images 

 

 



© NEWS.am STYLE