Հռիփսիմե Հակոբյանի ոճային լուքը

12:39   27 հունվարի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Այս անգամ Հռիփսիմեն, ով միշտ զարմացրել է իր ոճային լուծումներով ու կերպարով միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է իր total black լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Հռիփսիմեն կրում է սեւ տաբատ, նույն երանգի բլուզ եւ կաշվե պիջակ։  Կերպարն ամբողջացնում են թրենդային բարձրակրունկները։ Լուսանկարին կից Հռիփսիմեն որեւէ մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել որդու հետ։ Նա սպորտային հագուստ էր կրում եւ առանց դիմահարդարման էր։



© NEWS.am STYLE