13:04 27 հունվարի, 2019Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
.jpg)
Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նստած է ամուսնու գոգին։ Մարիամի ու նրա ամուսնու հայացքներն ուղղված են միմյանց։ Երիտասարդ դերասանուհին շքեղ անսամբլով է, իսկ լուսանկարին կից նա կատարել է ռուսալեզու հետեւյալ գրառումը․ «Ինչ էլ տաս կնոջը, միեւնույն է նա քեզ ավելին է տալիս։ Դու քեզ կտաս, նա՝ երեխա։ Տուն կսարքես, նա՝ հարմարավետություն։ Կապահովես մթերքով, նա՝ համեղ ընթրիքով։ Կնվիրես ժպիտ, նա՝ իր սիրտը»։
.jpg)
Մարիամ Մելիքյանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր վառ դիմահարդարմամբ, շքեղ, մարմնագույն անսամբլով։