Բացահայտվել են տրամադրություն փչացնող մթերքները

18:43   29 հոկտեմբերի, 2012

Ինչպես վերջերս պարզել են գիտնականները, ուտելու ընթացքում ակտիվանում է էնդորֆինի՝ երջանկության հորմոնի արտադրությունը։ Բայց ամեն ինչ չէ հալած յուղի պես։ Ինչպես հաղորդում է Росбалт  - ը, հղում անելով Globalscience – ին, կան մթերքներ, որոնք, ընդհակառակը, տրամադրություն են փչացնում։ Ահա դրանք։

Որքա՜ն ցավալի է ընդունել, որ չիփսերը տրամադրություն են գցում։ Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ վերջանալու միտում ունեն։ Պարզվում է՝ այն օրգանիզմի համար վնասակար մթերք է, որը բաղկացած է քաղցկեղածին եւ թթվային միացումներից։ Դրանք կախվածություն են առաջացնում, արգելափակում են էնդորֆինի արտազատումն ու նպաստում են ստամոքս-աղիքային հիվանդությունների առաջացմանը։

Ցանկում երկրորդ տեղնէ զբաղեցրել բոլորի շատ սիրելի ապխտած միսը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքարավաշ, կոնսերվանտներ, ներկող նյութեր, նիտրատներ եւ աղ, որոնք վատ տրամադրություն են հարուցում։

Ցանկում «բրոնզե» իր տեղն ունի քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքը։ Այն ընդհանրապես ընկճախտի բուն է, քանի որ արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարի մակարդակը եւ նույնքան էլ կտրուկ իջեցնում, առաջացնելով տրամադրության տատանում։

Գազավորված ըմպելիքին հաջորդում է մարգարինը։ Այն բաղկացած է արտադրական յուղերի թափուկներից, ինչը հաստատ չի լավացնի մարդու ո՛չ տրամադրությունը, ո՛չ էլ իքնազգացողությունը։

Հաջորդը դդմի մշակած սերմերն են, որ ուղեկցում են շատերի երեկոները։ Դրանք մշակվում են կալիումի բրոմատով, ինչն արգելափակում է վահանագեղձի աշխատանքը, դրանով իսկ խոչընդոտելով յոդի կլանմանը, ինչը նույնպես չի երջանկացնում։

Եվ վերջապես, աղի գետնընկույզը։ Այն մշակված է նատրիումի գլուտամատով եւ պարունակում է մի շարք կասկածելի հավելումներ։

Ծանր հոգոցով երեկոյան գնումների ցանկից հանելով սիրելի մթերքները, մնում է հուսալ, որ տրամադրությունը կսկսի բարձրանալ նույնիսկ չիփսերի, աղի գետնընկույզի, դդմի սերմերի ու գազավորված ըմպելիքի բացակայության դեպքում։



© NEWS.am STYLE