Եվա Բաղդասարյանը ներկայացել է ուլտրակարճ կիսաշրջազգետով

15:46   27 հունվարի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ուլտրակարճ, սեւ գույնի կիսաշրջազգետսով, նույն գույնի սվիտերով եւ երկարաճիտներ։ Գայթակղիչ լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը գրավիչ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր արտահայտիչ աչքերով դիմահարդարմամբ, սեւ հանդերձանքով, իսկ լուսանկարին կից կատարել էր հետեւյալ ռուսալեզու գրառումը․«Ինչքան էլ մարդուն համոզես հակառակը, միեւնույն է նա կսիրի նրան, ում ընտրել է սիրտը, քանի որ սիտին չես հրամայի»։



© NEWS.am STYLE