Սոֆի Մխեյանը երգիչ Հայկոյի հետ արխիվային լուսանկար է ցույց տվել

16:44   27 հունվարի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ինքն ու երգիչ Հայկոն են։ Ինչպես երգչուհին է նշել, լուսանկարը 10 կամ 12 տարի առաջ է արվել Արցախում։ Մեկնաբանությունների հատվածում Սոֆին նշելով Հայկոյի էջը գրել է․ «Տես ինչ եմ գտել»։

Հիշեցենք, որ ավելի վաղ Մխեյանը տեսանյութ էր տեղադրել, որում պարում էր, նվագում՝ կոչ անելով շատ սիրել եւ մաղթելով, որ 2019թ. սեր, բարություն, սեր երջանկություն բերի բոլորին։



© NEWS.am STYLE