Հանդիսատեսին գերելու համար ամեն ինչի պատրաստ է․ Քարդի Բին գռեհիկ լուսանկար է հրապարակել (ֆոտո/վիդեո)

23:53   27 հունվարի, 2019

Ամերիկացի հիփ հոփ երգչուհի, ինչպես նաեւ հեռուստատեսային եւ համացանցի աստղ Քարդի Բին ամենայն հավանականությամբ համաշխարհային երգարվեստի ամենասկանդալային ներկայացուցիչներից մեկն է: Նա չի դադարում սկանդալների կիզակետում լինել։

Սակայն, որ նա ամեն ինչի պատրաստ է, որպեսզի արժանանա հանդիսատեսի եւ համացանցի օգտատերերի ուշադրությանը, դա կրկին անգամ ապացուցվում է։ Նա որոշել է ի վերջո անցնել թույլատրելիի եւ անթույլատրելիի բոլոր սահմանները։

View this post on Instagram

A post shared by CARDIVENOM (@iamcardib) on

Երգուհին իր Instagram-ում լուսանկարներ, ապա նաեւ տեսանյութ է հրապարակել, որոնք կարելի է անվանել գռեհիկ։ Նա մարմնավաճառի նման հագնված, ոտքը վերեւ պարզած, կանգնած է վերելակում։ Իսկ տեսանյութում նա նստած է բազկաթոռին։ 

Հրապարակումներին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Այսօր ես փոքրիկ պոռնոաստղ եմ։ Այնպիսին եմ, ինչպիսին դուք ցանկանում եք ինձ տեսնել»։

Միգուցե պատճառն անձնական կյանքում առկա խնդիրներն են։



© NEWS.am STYLE