5 աստղային դիետա, որոնցից հարկավոր է հրաժարվել

16:41   29 հունվարի, 2019

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին երազում են շատերը, սակայն այդ ճանապարհին թույլ են տալիս  բազմաթիվ սխալներ՝ ընտրելով անառողջ սննդակարգ։ Cosmo.ru-ն ներկայացրել է աստղերի 5 դիետա, որոնցից հարկավոր է հրաժարվել։

Կետո դիետա

Դիետային հետեւել են Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Գվինեթ Փելթրոուն, Հոլլի Բերին

Սննդակարգի հիմնական սկզբունքը հնարավորինս քիչ ածխաջրեր օգտագործելն է։ Դրանց սահմանափակ օգտագործման դեպքում օրգանիզմը սկսում է ճարպեր այրել՝ էներգիա ստանալու համար։ Սա այնքան էլ օգտակար չէ, կարող է սննդային խանգարման պատճառ դառնալ։ Բացի այդ՝ շաքարից ամբողջական հրաժարումը կարող է ուտելու անհագ ցանկություն առաջացնել, ինչը ոչ մի կերպ չի համադրվում նիհարելու հետ։ Այս ամենին գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ դիետան բավական խիստ է, սնունդն այդ դեպքում այնքան էլ համեղ չէ, ինչի հետեւանքով ոչ բոլորին է հաջողվում արդյունքի հասնել։

Դիետա 5-2

Դիետային հետեւել է Բեյոնսեն

5 օրերի ընթացքում թույլատրվում է ուտել ամենն, ինչ ցանկանում եք, իսկ հաջորդ երկու օրերի ընթացքում՝ 600 կալորիայից ոչ ավելի կամ ավելի քիչ։ Խնդիրն այն է, որ քաշն ամենայն հավանականությամբ կվերադառնա, երբ դադարեք հետեւել դիետային, բացի այդ՝ նման սննդակարգի դեպքում նյութափոխնակությունը դանդաղում է։

Կոկտեյլներ սնունդի փոխարեն

Դիետային հետեւել են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները

Սննդի մեկ կամ երկու ընդունումը հարկավոր է փոխարինել սպիտակուցային կոկտեյլներով։ Սննդակարգի կալորիականության կտրուկ կրճատումը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության վրա, ինչի արդյունքում քաշ կորցնելու փոխարեն հնարավոր է ավելորդ կիլոգրամներ կուտակել։

Դիետա հյութերով

Դիետային հետեւել են Միրանդա Քերը, Ջեսիկա Ալբան

Եվս մեկ հայտնի դիետա՝ արագ քաշ կորցնելու համար։ Սննդակարգը բաղկացած է բանջարեղենից ու մրգեից պարաստված հյութերից ու սմուզիներից։ Այն իսկապես արդյունավետ է, սակայն արդյունքը կարճ ժամանակ անց անհետանում է։ Բացի այդ՝ օրգանիզմը չի ստանում բավարար քանակով օգտակար նյութեր. բանջարեղենն ու մրգերը քիչ քանակով ճարպեր եւ սպիտակուցներ են պարունակում, իսկ պատրաստման ընթացքում դրանք կորցնում են սննդային մանրաթելերը։

Դետոքս թեյերի միջոցով

Դիետային հետեւել են Քայլի Ջենները, Քլոե Քարդաշյանը

Սրանք խորհուրդ է տրվում օգտագործել ի հավելումն առողջ սննդակարգի եւ մարզումների։ Դրանք օգնում են նվազեցնել քաշը եւ օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը, սակայն սննդակարգի կալորիականությանը չհետեւելու դեպքում դրանց օգտագործումն անիմաստ է։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getyy Images, Instagram, Vogue

 

 



© NEWS.am STYLE