Քիմ Քարդաշյան, Էմիլի Ռատակովսկի… աստղեր, ովքեր պաշտում են անկեղծ լուսանկարներ հրապարակել

10:31   29 հունվարի, 2019

Աստղեր, ովքեր սիրում են մերկանալ հանրության աչքի առաջ։ Համացանցի նրանց էջերում հնարավոր է բազմաթիվ անկեղծ լուսանկարներ գտնել, որոնք հասանելի են բոլորին։

Էմիլի Ռատակովսկի

Մոդելն Instagram-ի հրապարակումների 75 տոկոսում մերկ է։ Դեմքի անմեղ արտահայություն, խոշոր շուրթեր եւ մերկ մարմին… լուսանկարներն, իսկապես, կարող են մրցել տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի ֆոտոշարքերի հետ։

Անաստասիա Ռեշետովա

Ռեփեր Թիմաթիի սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, հաճախ է կիսվում լուսնկարներով, որոնք գրեթե ամբողջությամբ ցուցադրում են կուրծքը։ Իր գեղեցկության սրահի գովազդային արշավի համար մոդելն ամբողջությամբ մերկ էր լուսանկարվել. մարմինը ծածկում էին բազմաթիվ բյուրեղներ։

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն Instagram-ում 110 մլն-ից ավել հետեւորդ ունի, որոնց ներկայացնում է թե ընտանեկան, թե արխիվային ու թե անկեղծ լուսանկարներ։ Քիմը կիսամերկ հայտնվում է նաեւ փողոցում ու տարբեր միջոցառումների։ Վերջերս հայուհին օծանելիք է թողարկել, որի սրվակը պատրաստված է նրա մարմնի տեսքով։

Օլգա Սերյաբկինա

Եվս մեկ ռուս աստղ, ով հանրությանը պարբերաբար ցնցում է անկեղծ զգեստներով։

Բելլա Հադիդ

Դժվար է մոդելին համեստ համարել։ Նա չի խուսափում անկեղծ լուսանկարներ հրապարակել ու ցույց տալ մարմինը, միջոցառումների համար ընտրված հագուստը եւս համեստների շարքից չէ։

Ռիհաննա

Ռիհաննան իր միկրոբոլգում պարբերաբար ներքնազգետով ու կիսաթափանցիկ զգեստներով լուսանկարներ է հրապարակում։

Աննա Սեդակովա

Աննա Սեդակովան միշտ անկեղծ տոպեր ու զգեստներ է կրել, ինչպես նաեւ պարբերաբար լողազգեստներով լուսանկարներ հրապարակել։ Երրորդ երեխայի ծնունդից հետո էլ ոչինչ չի փոխվել։

 

Աղբյուրը՝ Cosmo

 



© NEWS.am STYLE