Մակրոնի կինը Եգիպտոսում զարմացրել է արտաքին տեսքով

19:08   28 հունվարի, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտի հետ, մեկնել է Եգիպտոս։ Ինչպես հայտնում է DailyMail-ը, Ֆրանսիայի առաջին տիկինը ոչ միաշնակ արձագանք է առաջացրել արտաքին տեսքով, որով այցելել է հին եգիպտական ժայռափորեր՝ Նիլի արեւմտյան ափին։

65-ամյա Մակրոնը կրում էր ֆրանսիական Louis Vuitton ապրանքանիշի Run Away սպորտային կոշիկներ, որոնք համադրել էր դասական մոխրագույն կոստյումի հետ։ Մազերը կապված էին, իսկ դիմահարդարումը տեսանելի չէր խոշոր արեւային ակնոցի պատճառով։

Louis Vuitton-ի պաշտոնական կայքում այս կոշիկները վաճառված են, սակայն այլ կայքերում դրանք հնարավոր է ձեռք բերել 600 եվրոյով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են Մակրոնի զգեստը, քանի որ այսպիսի տեսքը չի համապատասխանում մուսուլմանական երկիր այցելությանը։

Լուսանկարները՝ ABC News,Getty Images



© NEWS.am STYLE