Թամարա Գեւորգյանն՝ առանց դիմահարդարման

19:53   28 հունվարի, 2019

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը ներկայացել է առանց շպարի։

Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը մեկնաբանված չէ, դերասանուհին միայն օգտագործել է «առանց դիմահարդարման», «չելենջ» հեշթեգերը։

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա ամեն օր նոր լուսանկարներ է տեղադրում եւ նոր գրառումներ է կատարում։ Երիտասարդ դերասանուհին, ով աչքի է ընկնում իր երկար ու փարթամ մազերով ներկայանում է ամենատարբեր կերպարներում։

Ավելի վաղ Թամարան Instagram-ի իր էջում լուսանկար էր տեղադրել, որում իր հետեւորդներին ներկայացել էր շքեղ տեսքով։ Դերասանուհին կրում էր վառ կարմիր, երկարափած զգեստ, որը ոտքերի հատվածում համարձակ բացվածք ուներ։

 



© NEWS.am STYLE