Քեյթ Բեկինսեյլը շտապ հոսպիտալացվել է գինեկոլոգիական խնդիր պատճառով

23:55   28 հունվարի, 2019

Դերասանուհի Քեյթ Բեկինսեյլը հայտնվել է հիվանդանոցում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նա գինեկոլոգիական խնդիր ունի։

27-ամյա դերասանուհին հոսպիտալացվել է ձվարանների կիստայի պայթելու պատճառով։ Նա այս մասին հայտնել է Instagram-ում՝ լուսանկար հրապարակելով հիվանդանոցից։

Բեկինսեյլին ուժեղ ցավազրկողներ են տալիս՝ ցավը թուլացնելու համար։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում են ինձ համար»,- իր միկրոբլոգում գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE