ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   31 հունվարի, 2019

ԽՈՅԵՐ 

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ ավելի օգտակար զբաղմունք գտնել, քան հեռուստցույց դիտելն է: Օրինակ` գնալ զբոսանքի, թեեւ դժվար թե գտնեք մեկին, ով կընկերակցի ձեզ, բացի, իհարկե, սիրելիիից:

ՑԼԵՐ

Այսօր դուք ստիպված կլինեք ձեր սիրելիին ասել ոչ այնքան կարեւոր եւ ուրախալի բան, որն, իհարկե, նրան չի ուրախացնի, այլ հակառակը` կտխրեցնի: Աշխատեք դա առավելագույնս մեղմ եւ զգույշ անել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ կարող է թվալ, որ սիրելիի հետ հարաբերությունները «քամել են ձեր հյութերը », դարձրել  ձեզ թույլ եւ սպառել աշխարհի գույները տեսնելու ձեր ունակությունը: Միգուցե արժե ՞ վերջ տալ այդ  ամենին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք այսօր շատ սառն եք, եւ ձեր սիրելին ստիպված է ձեզ կրկին գերել, եթե, իհարկե, ցանկանա պահպանել ձեր հարաբերությունները: Եթե նա թանկ է ձեզ համար, օգնեք նրան այդ դժվարին հարցում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ինչ-որ բան փոխել ձեր եւ ձեր կյանքի մեջ, սակայն դժվար թե նա դրական արդյունքի հասնի: Հակառակը, միգուցե նա ձեզ բարկացնի այդ կերպ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք անմիտ քայլեր կանեք մեկը մյուսի հետեւից, ինչով կզարմացնեք ձեր սիրելիին, ով սովոր է ձեր խելամտությանը: Միգուցե արժե՞ ավելի խելամիտ լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին շատ դժվար կլինի հրաժարվել իր այս կամ այն հաճույքից` գոնե ձեզ համար եւ կարճ ժամանակով: Ինչեւէ, դուք այժմ գիտեք նրա պահանջմունքները եւ թե ինչպես վարվել դրանց հետ: Մնում է համարձակություն հավաքել եւ անել առաջին քայլը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր Կարիճներին հակացուցված է զբաղվել կենցաղային հարցերով: Ամենից շատ այս հարցում կտուժեն նրանք, ում ընտանիքի բոլոր անդամները Կարիճներ են:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Որքան քիչ վստահեք այսօր ձեզ շրջապատող մարդկանց, այնքան ավելի լավ կլինի ձեզ եւ ձեր սիրելիի համար: Անգամ եթե բոլորը պնդեն, թե ձեր սիրելին հավատարիմ չէ ձեզ, իսկ դուք հակառակում եք համոզված, ապա հավատացեք ինքներդ ձեզ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ինքն իրեն համոզելը, որ ձեզ հետ հարաբերություններն ապագա ունեն, այն էլ` երջանիկ, լուսավոր ու երկար: Իսկ եթե դուք էլ համոզված չեք դրանում, ապա արժե խորհել, թե պետք է շարունակել այդ հարաբերությունները, թե` ոչ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօրը կարող է ձեզ համար հաճելի բացառություն լինել: Ձեր սիրելին այսօր իրեն կպահի անսովոր եւ զարմանալի կերպ: Նա երբեք իրեն ձեզ հետ նման կերպ չի պահել, եւ ձեր միակ ցանկությունը կլինի, որ այսօրը չավարտվի:

ՁԿՆԵՐ

Այսօր բարեհաջող օր է, որպեսզի ձեր սիրելիին ծանոթացնեք ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Հենց այսօր է մեծ հավանականությունը, որ նրանց ձեր սիրելին դուր կգա:

 Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE