ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 փետրվարի, 2019

ԽՈՅԵՐ 

Այսօր ինչ-որ բարդ խնդիր, որը երկար ժամանակ չէիք կարողանում լուծել, բավականին արագ կերպով կկարգավորեք միայն շնորհիվ այն բանի, որ կգործեք սիրելիի հետ միասին:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե դուք գտել եք ձեր սիրելիի անտրամաբանական պահվածքի պատճառները: Սակայն պետք չէ այդքան վստահ լինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ երկարատեւ եւ լուրջ հարաբերություններ են անհրաժեշտ, եւ այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի գնաք ձեր միակին փնտրելու:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աշխատեք ամեն կերպ բարձրացնել սիրելիի տրամադրությունը: Թող դա լինի փոքրիկ կամ մեծ նվերի, ժպիտի տեսքով, կարեւոր չէ, թե ինչպես:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, քանի որ ձեր մասին մտքերը` լավ կամ վատ, կզբաղեցնեն նրան ամբողջությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե այսօր ցանկանում եք փորձել ձեր սիրելիի համբերությունը, ձեզ ոչ ոք չի խանգարի, պարզապես հիշեք, որ չափից դուրս աղի ճաշը կամ չարդուկված վերնաշապիկը կարող են փչացնել նրա տրամադրությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ծաղրել ձեզ եւ դրդել այս կամ այն քայլին, արդյունքում կպարզվի, որ դուք շատ բանի եք պատրաստ, եթե ձեզ հրահրեն:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հիանալ ձեր ամեն մի խոսքով եւ արարքով, ինչը ձեզ եւ' կուրախացնի, եւ' կնյարդայնացնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ թվում էր, թե դուք երբեք չեք ստանաս ձեր սիրելիից ձեր ուզածը, սակայն այսօր դուք կկարողանաք համոզել նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ալկոհոլի որոշակի քանակությունը կօգնի ձեզ փոքր-ինչ թուլանալ եւ ավելի հեշտ ընդհանուր լեզու գտնել ձեր սիրելիի հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքը կփոխվի դեպի լավը, անգամ եթե սկզբնական շրջանում ձեզ թվա, թե ոչինչ չի կատարվում եւ չի փոխվում:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք անսպասելիորեն կիմանաք, որ սիրելին ինչ-որ սկզբունքային հարցի վերաբերյալ նույն կարծիքն ունի, ինչ որ դուք: Եվ իզուր էիք դուք թաքցնում ձեր տեսակետը նրանից:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE