Օգտատերերին զայրացրել է Անժելա Սարաֆյանի մասնակցությամբ ֆիլմը «չափազանց հմայիչ» մոլագարի մասին

11:12   29 հունվարի, 2019

Համացանցում է հայտնվել «Գեղեցիկ, վատ, չար» ֆիլմի թրեյլերը (այն պատմում է ամերիկյան սերիական մարդասպանի մասին), ինչը միանգամից զայրացրել է օգտատերերին։ Ֆիլմի հեղինակները մարդասպանի կերպարը մարմնավորելու համար ընտրել են Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլին՝ Զաք Էֆրոնին, եւ նա ֆիլմում կներայանա «հմայիչ» մարդասպանի կերպարում։  

Ռեժիսոր Ջո Բերլինգերի ֆիլմը մարդասպան Թեդ Բանդիի է մասին, ում զոհ է դարձել նվազագույնը 30 մարդ։ Ֆիլմում փորձել են ցույց տալ, որ նա իր հմայքի շնորհիվ արժանանում է երիտասարդ աղջիկների վստահությանը, ովքեր նրա ապագա զոհերն են։ Մարդասպանի կնոջ կերպարը մարմնավորում է Լիլի Քոլինզը, իսկ նրա ընկերուհու կերպարը բաժին է ընկել Անժելա Սարաֆյանին։

 

Թրեյլերի հրապարակումից հետո Twitter-ի օգտատերերը սկսել են քննադատել ֆիլմը ստեղծողներին։ Հանրությանը զայրացրել է հոլովակի ուրախ երաժշտությունը։

«Զզվելի է։ Կարծում եմ՝ միակ բանը, որ Հոլիվուդն այս պահին կարող է մտածել, հրաշալի անիմացիոն ֆիլմերի վատ ռեմեյքներն են եւ ֆիլմերը, որոնք ռոմանտիկ են դարձնում վատ մարդուն, ով սարսափելի բաներ է արել իրական աղջիկների հետ։ Ընդ որում, նրանց մեծ մասի ծնողները դեռեւս ողջ են։ Դա ցավ է պատճառում, եւ հույս ունեմ՝ ֆիլմը չի թողարկվի»,- գրել է օգտատերերից մեկը։

Լուսանկարները՝ Maxim, Getty Images



© NEWS.am STYLE