«Եվրատեսիլ 2019». հայտնի է Սրբուկի առաջին ելույթի օրը

10:01   29 հունվարի, 2019

Թել Ավիվում անցկացվել է  «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։  Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ավարտվել էր «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում Հանրայինի ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:



© NEWS.am STYLE