Քիմ Քարդաշյանին այսպիսին չեք տեսել. աստղի անսպասելի էքսպերիմենտը

13:31   29 հունվարի, 2019

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանին չեն վախեցնում էքսպերիմենտները մազերի հետ. նա հաճախ է փոխում սանրվածքը եւ արդեն հասցրել է փորձել բոլոր նորաձեւ երանգները։

Միայն թե Քիմը Քիմ չէր լինի, եթե չկարողանար զարմացնել. հայուհին Instagram-ում կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են իր ստեղծած շրթներիկի գովազդային արշավի համար։ Լուսանկարներում Քիմը մազափնջով է։

Քիմը ցուցադրել է կարմիր շրթներկերը, որոնք ավելի են ընդծում նրա սեքսուալությունը։

Ավելի վաղ Քանյե Ուեսթի կինը կիսվել էր իր օծանելիքի գովազդային արշավի համար արված լուսանկարներով։ Այն նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան։ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել էր օծանելիքի սրվակների մեծ տարբերակների կողքին։

Ու թեեւ Քիմ Քարդաշյանն իսկապես սեքսուալ տեսք ուներ, երկրպագուները չեն կարողանում ներել, որ նա մարմնագույն զուգագուլպա էր կրում բաց կոշիկների հետ։ Կարծես թե դե արդեն չափազանց է… իսկական հանցագործություն նորաձեւության դեմ։



© NEWS.am STYLE