«Վերջ կարիերային». Ջեյսոն Մամոային մեղադրել են 11-ամյա դստեր նկատմամբ ոտնձգության մեջ

15:15   29 հունվարի, 2019

39-ամյա դերասան, «Ակվամեն» եւ «Գահերի խաղը» ֆիլմերի աստղ Ջեյսոն Մամոայի երկրպագուները նրան մեղադրել են դստեր նկատմամբ ոտնձգության մեջ։ Օգտատերերին դուր չի եկել Հավայան կղզիներում «Ակվամեն»-ի պրեմիերայի ընթացքում արված տեսագրությունը։

Մամոան դիրքեր է ընդունել լուսանկարիչների առաջ, հետեւել շոուին, որը կազմակերպել են տեղի արտիստները հատուկ ֆիլմի պրեմիերայի համար։ Դերասանը որդու՝ Նակոյի եւ դստեր՝ Լոլայի հետ է եղել, ում մայրը Լիզա Բոնեն է։ Օգտատերերն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, նկարահանման ամբողջ ընթացքում դերասանը գրկել է երեխաներին։ Շատերը նշել են, որ Ջեյսոնը չափազանց ակտիվ է շոյել դստերը։

«Տեսնելով՝ ինչպես է «Ակվամեն»-ի դերասան Ջեյսոն Մամոան լրագրողների աչքի առաջ, առանց ամաչելու, շոշափում դստերը, սարսափել էի», «Վերջ կարիերային», «Գահերի խաղից» հետո բոլորովին կորցրել է ամոթը»,- գրել են մեկնաբանություններում։  

Միայն թե տեսանյութում ոչ մի նման բան չկա. դերասանը գրկում է երեխաներին առանց որեւէ սեքսուալ ենթատեքստի, եւ ամենն ընդամենը սիրո ու հոգատարության ժեստ է։

«Կարեւոր է հասկանալ, որ բոլոր կենդանի օրգանիզմները մշտապես դիպչում են իրար առանց որեւէ ինտիմ մտադրության»,- գրել են Ջեյսոնի «պաշտպանները»։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE